Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը իր Twitter-յան օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆրանսիական կողմն ամբողջ աշխարհին շնորհակալություն է հայտնում նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո աջակցության համար:
«Նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո Փարիզն աջակցություն ստացավ ամբողջ աշխարհից»,- ասվում է տեսանյութի նկարագրությունում: