Քաղաքական 

Թուրքիան բացահայտ կերպով հասկացնել է տալիս, որ ունակ է նոր ճակատ ու գլխացավանք ստեղծել Ռուսաստանի համար

Թուրքիայի վարչապետ Դավութօղլու հայտարարությունը ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, Մոսկվայում դիտարկել են սպառնալիք ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական գործողություններ վերսկսկելու դեպքում անմիջական աջակցություն ցուցաբերելու, անգամ մասնակիցը դառնալու բացահայտ կոչ: Սա բառացիորեն նոր մարտահրավեր է Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ:

Թուրքիան բացահայտ կերպով հասկացնել է տալիս, որ ունակ է նոր ճակատ ու գլխացավանք ստեղծել Ռուսաստանի համար՝օգտագործելով Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու ՀՀ և ԼՂՀ-ի դեմ: Ռուսական բլոգերները տեղեկացնում են ՌԴ ՊՆ նախարար Շոյգույի Երևան չնախատեսված այցի մասին, որի հիմնական նպատակը ղարաբաղյան հարցն է ու Թուրքիա-Ռուսաստան վերջին զարգացումները:

Մյուս տեսանկյունից Ադրբեջանի ներսում ևս խժդժություններ են, իսկ ալիևյան կլանը նման դեպքերում դիտավորյալ առավել սրում է սահմանային իրավիճակը՝ արտաքին գործոնով ներքին հարցերը լուծելու կամ գոնե մեղմելու համար:

Նույն շարքից