Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը։ Արդեն իսկ հայտնի Է, որ Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել Է։

Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ։ Այլ հարց Է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, և չվճարվի։ Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել։ Բայց դրա ժամանակը չի եկել։ Ոչ մի խնդիր չկա»։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից