Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են Աժ պլենար նիստերին. բացակայությունը 15 հազար դրամ է. «Հրապարակ»

«Պարզվում Է՝ հայոց բազմաչարչար օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են Աժ պլենար նիստերին, որովհետև ամեն անհարգելի բացակայություն նրանց վրա նստում Է 15 հազար դրամ, ինչը լուրջ թիվ Է կազմում ամսվա վերջին։ Դա Է պատճառը, որ հանձնաժողովների նախագահները պատժում են անհնազանդներին՝ նիստերին նրանց չմասնակցությունը «զեկուցելով» քարտուղարություն, ինչից հատկապես նեղվում Է Գագիկ Ջհանգիրյանը։ Ինչ վերաբերում Է ամենաշատ բացակայող Գագիկ Ծառուկյանին, անգամ այն ժամանակ, երբ մասնակցում Էր նիստերին, նա երբեք չի ստացել աշխատավարձը, մշտապես փոխանցել Է Աբովյանի ծերերին ու մանուկներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից