Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1878թ Բեռլինի կոնգրեսսում «Հայկական հարցի» առաջացման ժամանակ հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը դրվեց Մեծ տերությունների և Ռուսաստանի վրա:
Դա Մեծ տերությունների և Ռուսաստանի ձեռքին դարձավ մահակ Թուրքիայի գլխին նրա հետ խնդիրների ժամանակ: Նրանք հայկական մարզերում բարենորոգումների հարցը հիշում էին այն ժամանակ երբ խնդիրներ ունեին թուրքական կողմի հետ:
Այժմ ռուսներն էլ հայոց ցեղասպանության հարցն են ցանկանում դարձնել մահակ Թուրքիայի գլխին, հերթական ռուս-թուրքական հակամարտության ժամանակ:
Հ.Գ Պատմականորեն մի ընդհանուր բան կա Կովկասում ռուս-թուրքական տեղի ունեցած հակամարտությունների միջև: Այդ հակամարտություններում երկու կողմերից և ոչ մեկը չի տուժել բոլոր առումներով այնքան, որքան հայ ժողովուրդը: