«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ մարզպետներից շատերը, որոնք նաև ղեկավարում են «Այո»-ի մարզային շտաբները, այս օրերին վարձում են տարբեր ճնշումներ կիրառել «ՈՉ»-ի ճակատի ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։
Թերթի տեղեկություններով՝ այս հարցում ամենաակտիվը Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն է։
«Նա անձամբ զանգահարում, իր մոտ է հրավիրում ընդդիմադիրներին և փորձում բացատրական աշխատանքներ տանել՝ հորդորելով չխանզարել իրենց, նաև՝ հանրաքվեի օրը տեղամասերում իրենց համար խոչընդոտներ չստեղծել»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի՝ 28.11.15թ. համարում: