Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ասաց, որ իր որդու՝ «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական նշանակվելը պետք չէ շահարկման թեմա դարձնել։
«Ջահել տղա ա, չաշխատի՞։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երիտասարդությունը աշխատանքի ընդունվի, դուք ինչ եք ասում։ Աշխատանքի է ընդունվել ինչ մի մեծ բան ա որ»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով որդու պաշտոնին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ՝Տիգրան Խաչատրյանը, նոյեմբերի 2-ին նշանակվել է «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական։