Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին չի կարողանալու իշխանափոխություն անել:
«Լավ էլի, ուֆ: Դուք կարծում եք, որ իշխանափոխություն կանե՞ն, նման բան չի լինի, ձեզ նեղություն մի տվեք», -ասաց նա:
Սեյրան Սարոյանը համոզված է, որ դեկտեմբերի 6-ին «Այո»-ն հաղթելու է առանց որեւէ խոչընդոտի:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ից սկսում է բողոքի շուրջօրյա ակցիաներ: Ճակատի ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենք քաղաքացիական անհնազանդությունների միջոցով հասնելու են իշխանափոխության եւ ստեղծելու են ժամանակավոր կառավարություն: