Այսօրվա դրությամբ մի շարք շվեդական ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Իրաքի հյուսիս` ելնելով անվտանգության նկատառումներից: Նախօրյակին համապատասխան որոշումը կայացրել է շվեդական տրանսպորտային գործակալությունը, հայտնում է Reuters-ը:
«Մենք հասկանում ենք, որ մեր որոշումը կանդրադառնա այն ուղևորների վրա, ովքեր այլևս չեն կարողանա մեկնել Իրաքի հյուսիսային շրջաններ: Սակայն մենք առաջին տեղում դնում ենք ուղևորների անվտանգությունը»,- հայտարարել է տրանսպորտային գործակալության ներկայացուցիչ Սիմոն Պոսլուկը: