Հասարակություն 

Քադիրովը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ին սատարելու մեջ

Չեչենական հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը  «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերքել է թուրքական լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, թե թուրքերը միշտ օգնել են չեչեն ժողովրդին, ինչպես նաեւ Թուրքիային մեղադրել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին օգնելու մեջ:

«Թուրքիան այսօր վերածվել է ահաբեկիչներ   հավաքագրելու եւ Սիրիա ուղարկելու բազայի:  Թուրքիայի միջոցով այնտեղ ավազակներ են գնում աշխարհի բոլոր կողմերից: Առանձին մարդկանց են միայն ձերբակալում: Թուրքիան չի պայքարում ԻՊ-ի դեմ:  Նա ԻՊ-ի դեմ բիզնես է անում, նավթ է գնում, ֆինանսավորում է իսլամի թշնամիներին, որոնք հազարավոր մահմեդականների են սպանում», — ասել է նա, գրում է Gazeta-ն:

Քադիրովը Թուրքիային նաեւ մեղադրել է չեչեն ժողովրդի ոչնչացման համար, XIX դարում Չեչնիայի բնակչությանը խաբեությամբ դեպի իրեն քաշելու, նրանց համար կյանքի դաժան պայմաններ ստեղծելու եւ տուն վերադառնալու փորձերը կասեցնելու համար:

Նույն շարքից