Քաղաքական Միջազգային 

Թրամփի վարկանիշն ընկել է մուսուլմանների մասին նրա արտահայտություններից հետո

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ ընկել է մեկ շաբաթից քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է Theguardian-ը:

Համաձայն հարցման՝ Թրամփի վարկանիշը 5 օրում ընկել է՝ 43 տոկոսից հասնելով 31 տոկոսի։

Վարկանիշի նման կտրուկ անկումը կապվում է միլիարդատիրոջ մեկնաբանությունների հետ, որոնք արվել են Փարիզի ահաբեկչություններից հետո։

Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կսահմանի ԱՄՆ տարածքում բնակվող մուսուլմանների տվյալների հատուկ բազա։ Նրա կարծիքով՝ նաև ահաբեկիչների համար անհրաժեշտ է վերադարձնել ջրախեղդությամբ կտտանքները։

Նույն շարքից