Հասարակություն 

Թունիսում ձերբակալվել են ավտոբուսի պայթյունի կազմակերպման գործով երեք կասկածյալները

Թունիսի իշխանությունները ձերբակալել են երեք հոգու, ում կասկածում են երկրի նախագահի պահակախմբին փոխադրող ավտոբուսի պայթյունի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Jawhara FM-ը:

Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Թունիսի մայրաքաղաք ՝ ահաբեկչական գործունեության դեմ պայքարի կենտրոնական վարչություն:

Նոյեմբերի 24-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր նախագահական պահակախմբին տեղափոխող ավտոբուսը: Պայթյունի հետեւանքով 13 մարդ էր զոհվել: Երկրում 30 օրով արտակարգ իրադրություն էր հայտարարվել: Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նույն շարքից