Միջազգային Քաղաքական 

Պուտինն արգելել է չարտերային չվերթները Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է չարտերային չվերթները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է Interfax-ը։

Նախագահի հանձնարարականում նաեւ նշվում է, որ տուրօպերատորները ձեռնպահ մնան ռուսաստանցիներին Թուրքիայի ուղեգրեր վաճառելուց։ Պուտինը հանձնարարել է վերահսկողության տակ վերցնել թուրքական ավիափոխադրողների գործունեությունը Ռուսաստանի տարածում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Բացի այդ, ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին Պուտինը սահմանափակել է Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրումը։

Նույն շարքից