Humai ընկերության մասնագետները մարդկանց հարություն տալու տեխնոլոգիա են մշակում: Ամերիկյան ընկերությունը մտադիր է հարություն տալ մարդկանց` արհեստական ինտելեկտ օգտագործելով:
Mirror-ի հաղորդմամբ` ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ մարդու ուղեղը կսառեցվի, ինչից հետո դրա մեջ հատուկ չիպ կմտցնեն: Հենց որ տեխնոլոգիաները նման հնարավորություն տան, սառած ուղեղը կհանեն կրիոխցիկից և կտեղավորեն նոր արհեստական մարմնի մեջ` այդպիսով վերակենդանացնելով մարդկանց:
Մահից առաջ արհեստական ինտելեկտի միջոցով կուսումնասիրեն «հիվանդին»` նրա խոսակցական ոճը, պահվածքը, մտածողական գործընթացները, սովորույթները: Այս տվյալները կկոդավորվեն չիպում և կմտցվեն մեռած մարդու ուղեղին և հատուկ արհեստական մարմնին:
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ վերոհիշյալ տեխնոլոգիան մարդկությանը մատչելի կլինի 30 տարի անց: