Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի ղեկավարության արձագանքը Սու-24-ի հետ միջադեպի վերաբերյալ «աբսուրդի թատրոն» է հիշեցնում. Պեսկով

Թուրքիայի ղեկավարության արձագանքը՝ Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից խոցված Սու-24-ի հետ միջադեպի վերաբերյալ «աբսուրդի թատրոն» է հիշեցնում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Komersant-ը:

«Թուրքիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ եթե Թուրքիայի ինքնաթիռը խոցվի Սիրիայի տարածքում, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա: Իսկ ինչպե՞ս կորակվի այն, թե ինչ է տեղի ունեցել ռուսական օդանավի հետ: Սա ինչ-որ աբսուրդի թատրոն է»,-ասել է Պեսկովը:

Նույն շարքից