Հասարակություն 

Արքայազն Հարին խոստովանել է, որ մոր մահից հետո մինչ օրս իրեն որբացած է զգում

Արքայազն Հարին վերջերս  անկեղծացել է իր ապրումների մասին, որոնք ունեցել է, երբ իմացել է մոր մահվան լուրը:

«Ես գիտեմ, որ այդ ներքին դատարկությունը միշտ զգալու եմ, և ոչնչով հնարավոր չէ այն լցնել»,- խոստովանել է 31-ամյա արքայազնը Աֆրիկայում բարեգործական այցի շրջանակներում որբ երեխաների համար բացված Mamohato կենտրոնի բացման ժամանակ:

Հարին ընդամենը 12 տարեկան էր, երբ արքայադուստր Դիանան 36 տարեկանում զոհվեց ավտովթարից: Հարին միջոցառման ժամանակ պատմել է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել:

«Կենտրոնի երեխաները փոքր էին իմ այն տարիքից, երբ կորցրի մորս, նրանց վիճակը ավելի ծանր է, քան իմը այն ժամանակ: Սակայն մենք միևնույն ապրումներն ենք ունեցել՝ ծնողների կորուստը զգալով»,- նշել է նա:

56596d31c203f_garri

Նույն շարքից