Հասարակություն 

Մահվան ելքով ՃՏՊ Երևանի Չարենցի փողոցում (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոն այսօր ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

shamshyan.com կայքը հայտնում է, որ 1 անձ զոհվել է, 3-ը տեղափոխվել է հիվանդանոց։

1 2 3 4 5

Նույն շարքից