РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան և Եվրամիությունը տարեկան երկու գագաթաժողով են անցկացնելու՝ արագացնելով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:
«Մենք որոշել ենք ամեն տարի անցկացնել երկու գագաթաժողով և արագացնել միանալու գործընթացը: Որոշվել է ԵՄ-ի հետ առանց այցագրային ռեժիմի հարցի ժամանակացույցը: 2016 թվականի մարտին կլինի առաջին զեկույցը, հունիսին ուժի մեջ կմտնի ներգաղթյալների վերադարձի մասին համաձայնագիրը, իսկ հոկտեմբերին՝ առանց վիզայի ռեժիմը: Դրա համար անելիք ունենք թե՛ մենք, թե՛ Եվրամիությունը»,-ասել է Դավութօղլուն: