Հասարակություն 

Մահացել է Էլդար Ռյազանովը

89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ի առավոտյան, ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի ընտանիքի անդամները:

«Դեռեւս պարզ չէ Ռյազանովին վերջին հրաժեշտը տալու ժամկետն ու վայրը: Հնարավոր է, դա լինի «Էլդար» կինոակումբը»,-ասել են ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ Էլդար Ռյազանովը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա բուժման կուրս էր անցել սեպտեմբերին եւ հոկտեմբերին:

Նույն շարքից