Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Փարիզում կհանդիպի Օբամայի հետ

analitik.am

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վաղը Փարիզում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այդ մասին հայտնել են նախագահական ապարատում թերթի աղբյուրները։

Նրանց հաղորդմամբ՝ Էրդողանն այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Բացի դրանից՝ Էրդողանն այսօր հանդիպելու է Մոնտենեգրոյի ու Նամիբիայի նախագահների հետ։

Էրդողանը պլանավորել է հանդիպել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ։ Թուրքիայի նախագահը վաղը Ֆրանսիայից մեկնելու է Կատար։

Նույն շարքից