Հասարակություն 

Մոլդովայի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

analitik.am

Քիշնևում, ինչպես նաև Մոլդովայի 7 այլ շրջկենտրոններում անցկացվել են բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպվել էին «Արժանապատվություն և ճշմարտություն» եվրոպամետ քաղաքացիական հարթակի կողմից։ Այս մասին հայտնում է jurnal.md պարբերականը։

Քիշնևում հանրահավաքի արդյունքներով ընդունվել է բանաձև՝ օլիգարխ Պլախոտնյուկի գործունեությունը Ինտերպոլի կողմից հետաքննելու պահանջով, ում մեղադրում են էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման, ինչպես նաև Ռուսաստանից 18 մլն դոլար ստանալու, դատավորներին գնելու և բանկային համակարգից միլիարդներ դուրս բերելու մեջ։

Հավաքվածները պահանջել են գումարները վերադարձնել պետությանը։

Բացի այդ, մասնակիցները ցանկանում են հասնել հանրաքվեի, որը թույլ կտա վերադարձնել պետությունը ժողովրդին և ազատել օլիգարխներից։

Ցուցարարները հանդես են գալիս նախագահ ընտրելու և ընտրության հետկանչի հնարավորության օգտին։ Բացի այդ, նրանք պահանջում են պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում և պատգամավորների թվի կրճատում՝ 101-ից 71-ի։

Նույն շարքից