Հայաստան Հասարակություն 

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չէ. Տարոն Մարգարյան

analitik.am

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել խիստ և հետևողական:

«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ, ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նույն շարքից