Հայաստան Քաղաքականություն 

Վահան Բաբայանը ներկայացնում է Սահմանդրական փոփոխություններին «այո» ասելու 3 փաստարկ

analitik.am

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով քննարկմանը  կոչ արեց համախմբած կերպով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Պատգամավորը ներկայացրեց 3 կոնկրետ փաստարկ, թե ինչու ՀՀ քաղաքացին պետք է գնա ու դեկտեմբերի 6-ին կողմ քվեարկի Սահմանադրական փոփոխություններին:

Դրանք են` «այո» ասել իշխանության գերկենտրոնացվածությունը ցրելու ու 3 ճյուղերը հավասարակշռելու, ազատ, անկախ դատական համակարգ ձևավորելու և  ընդդիմությանը՝ պետական կառավարման համակարգում առավել լուրջ մասնակցություն ապահովելու համար։

«Եթե մարդիկ գոհ են վիճակից, որը կա, բնական է, որ մարդիկ կասեն`«ոչ»», - նշեց Վահան Բաբայանը:

Նույն շարքից