Միջազգային Քաղաքականություն 

Ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մարմինը Թուրքիայից ուղարկել են Ռուսաստան

analitik.am

Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշլովի մարմինը Թուրքիայից ուղարկել են Ռուսաստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուս օդաչուի մարմինը Անկարա էր ուղարկվել կիրակի թուրքական Հաթայ նահանգից։

«Սահմանը խախտելու հետեւանքով զոհված ռուս օդաչուի մարմինը հանձնել են մեզ։ Այս գիշեր Հաթայի ուղղափառ հոգեւորականների աջակցությամբ իրականացվել են անհրաժեշտ կրոնական ծիսակարգերը»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նույն շարքից