Հայաստան Քաղաքականություն 

Ունենալու ենք պատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Արծվիկ Մինասյան

analitik.am

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները տեղյակ չեն սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությունից:

«Նույնիսկ մենք ամբիոն չենք ստացել, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում «ոչ»: Ինչ կատարվում է, արվում է շոուի մակարդակով»,- նկատեց նա:

Հանդիպմանը ներկա «այո»-ի կողմնակից ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ փոփոխությունները իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում.

«Սահմանադրական փոփոխությունները քաղաքական ընդդիմությանը շատ լուրջ իրավունք են վերապահել և մենք ունենալու ենք ոչ միայն պատասխանատու իշխանություն, այլև պատասխանատու ընդդիմություն»:

Նույն շարքից