Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

2014թ-ի համեմատ 2015թ-ի երրորդ եռամսյակում զբոսաշրջիկների թիվը նվազել է 0.2%-ով

analitik.am

2015թ. երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետություն են ժամանել 443 հազ. 87 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.2%-ով: Այսպիսի ցուցանիշ այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդմ, 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հանրապետությունից մեկնել է 409 հազ. 296 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.2%-ով:

2015թ. հունվար-սեպտեմբերին Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 781 714 մարդ, ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 0.4%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների`2015թ. երրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 28.8%-ը` ԵՄ երկրներին և 52%-ը` այլ երկրներին:

Նույն շարքից