Հասարակություն 

Փարիզում ակտիվիստներին ցրել են արցունքաբեր գազով

analitik.am

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում նոյեմբերի 29-ին կլիմայի պաշտպանության ցույցին անկարգությունների սադրիչների նկատմամբ: Չարտոնված միտինգն անցկացվել է Հանրապետության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում: Ձերբակալվել է ցույցի ավելի քան 200 մասնակից, հայտնում է  Huffingtonpost-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը  արգելել էր երթերի անցկացումը Փարիզում ՄԱԿ-ի` կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ:  Սակայն  Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են  հավաքվել, ովքեր սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա. վերջինները արցունքաբեր գազ են կիրառել եւ ցրել ցույցը:

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումների անցկացումն արգելվել էր նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ իշխանությունները արտակարգ դրություն հաստատեցին` 3 ամիս ժամկետով:

Նույն շարքից