Հասարակություն 

Երևանում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

analitik.am

Երեւանում արդեն մեկնարկել են ամանորյա տոնական ձեւավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում: Այս մասին նշվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է նաեւ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական եւ համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները:

Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:

Նույն շարքից