Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը դեկտեմբերի 3-ին ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին 12-րդ անգամ հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, նշելով, որ Ռուսաստանի նախագահը պետք է սկսի իր ելույթը Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին:

Ուղերձի թեման չի հրապարակվել:
Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի գլխավոր թեման լինելու են անվտանգության հարցերը:

«Ոչ, դա այդպես չէ»,- ասել էր Պեսկովը՝ պատասխանելով «Կոմերսանտի» հաղորդագրության հավաստիության մասին հարցին:

Նույն շարքից