Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ներողություն չի խնդրի. Դավութօղլու

analitik.am

Թուրքիան մտադիր չէ ներողություն խնդրել Ռուսաստանից՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման համար:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Մեր օդային տարածքի պաշտպանությունը, ցամաքային սահմանի պաշտպանությունը մեր իրավունքն ու պարտքն է: Ոչ ոք ներողություն չի խնդրի իր պարտքը կատարելու համար»,-ասել է Դավութօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ներողություն չի խնդրելու ինքնաթիռի միջադեպի համար:

Նրա խոսքով՝ թուրք օդաչուներն ու զինուժն իրենց պարտականությունն են կատարել։

Նույն շարքից