Հասարակություն 

Առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար. Ժիրայր Սեֆիլյան

analitik.am

Դեկտեմբերի մեկի համազգային հանրահավաքին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար:

Նրա տեղեկացմամբ` այս ընթացքում «Նոր Հայաստան» հանրային ճակատը զբաղվել է իրազեկման աշխատանքներով, հիմնական շեշտադրումն է եղել ոչ թե մասնակցել սահմանադրական հանրաքվեին և «ոչ» ասել, այլ կասեցնել այս գործընթացը:

Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմամբ`քաղաքացիները դեկտեմբերի մեկին հրապարակ պետք է գան հետևյալ նպատակով.

«Չվերադառնալու տուն մինչև չձերբազատվենք այս կեղեքող, ոճրագործ համակարգից: Նկատի պետք է ունենան այս հանգամանքը և համապատասխան հանդերձանքով ներկա լինեն Ազատության հրապարակում»:

Նույն շարքից