Հասարակություն 

Բակո Սահակյանը ոստիկանների է պարգևատրել

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու և ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են.

Նահապետ Բաղդասարյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան

Վաչիկ Դանիելյանը       - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր

Սամվել Խանումյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի թիվ 1 վաշտի ավագ, ոստիկանության ավագ ենթասպա

Արթուր Հայրապետյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի  Ասկերանի շրջանային  բաժնի  քրեական  հետախուզության  բաժանմունքի նախկին օպերլիազոր, միլիցիայի պաշտոնաթող ավագ լեյտենանտ

Վահան Պողոսյանը      - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական ջոկի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Աբրահամյանին  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեղամ Գաբրիելյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի  կոչում:

Նույն շարքից