Հասարակություն 

21 ձերբակալվածներից միայն 13-ի անուններն են հայտնի հանրությանը. «Փաստինֆո»

analitik.am

Մամուլին հայտնի է դարձել նոյեմբերի 25-ին ձերբակալված, ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից ևս երկուսի  անունները:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»ն:

Նրանցից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է:

Նա «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է, 71 տարեկան: Հայր Անտոն Թութունջյանն իր 92–ամյա մոր հետ ապրում էր նույն առանձնատանը, որտեղ տեղակայված է ռադիոկայանի գրասենյակը:

Ի դեպ, ձերբակալվածներից 26-ամյա Գևորգ Ջնդոյանը` Շիրակի մարզի Փանիկ գյուղից, ևս կապ է ունեցել Կաթողիկե եկեղեցու և «Մարիամ» ռադիոկայանի հետ։ Նրան ևս ձերբակալել էին Գյումրիում, նույն  ռադիոկայանի շենքում`Ղորղանյան 83 հասցեում՝ նոյեմբերի 25-ին կատարված խուզարկությունների ժամանակ:

Ռադիոյի գրասենյակից է բերման ենթարկվել նաև ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանը՝ Շիրակի մարզի Արևիկ գյուղից: Ըստ գործընկերների` մամուլին հայտնած տեղեկությունների, հենց Մարիամն է վարել Արթուր Վարդանյանի հետ հարցազրույցը:

Նշենք, այս անձինք ձերբակալվել են Գյումրիում, ուստի՝ ի տարբերություն Երևանում ձերբակալվածների՝ նրանց մասին մամուլին ավելի ուշ հայտնի դարձավ:

Հիշեցնենք, ուրբաթ օրը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս քրեական գործի շրջանակներում 21 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում կայացրեց:

Մինչ այդ նախաքննությունն իրականացնող ԱԱԾ ներկայացուցիչը ևս 21 թիվն էր հրապարակել:  Նրանցից մամուլին հայտնի է դարձել ընդամենը 13-ի ինքնությունը:  Իսկ թե ովքեր են մնացած 8 հոգին, առայժմ անհայտ է մնում հասարակությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից