Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Օբաման դռնփակ հանդիպում են անցկացնում Փարիզում

analitik.am

Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք  Օբամայի հանդիպումը ընթանում է փակ դռերի հետևում: Այս մասին հաղորդում է Pravda լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` երկու երկրների նախագահները հանդիպել են Փարիզում ընթացող կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ երկու նախագահների հանդիպման առաջարկություն ամերիկյան կողմը չի հնչեցրել`միևնույն ժամանակ չբացառելով դրա հավանականությունը:

Յուրի Ուշակովի խոսքով`օրերս Անթալիայում կայացած մեծ քսանյակի գագաթնաժողվի շրջանանակներում երկու նախագահների հանդիպումը նույնպես չէր պլանավորվել, սակայն այն, այդուամենայնիվ, կայացել էր:

Նույն շարքից