Անթալիայում վաղը կավարտվի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը: Իսկ այսօր նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականը ուժերը չափում է Հոլանդիայի ընտրանու հետ: Այս պահին մարզիչները դեռ չեն հրապարակել թիմերի կազմերը: Հայաստանն ու Հոլանդիան յոթ տուրից հետո վաստակել են հավասար՝ թիմային՝ 8-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում դասավորվել են հարեւանությամբ. Հայաստանը՝5-րդ հորիզոնականում, Հոլանդիան՝ 6-րդում: Առաջատարների եռյակը կազմում են Ուկրաինան՝ 12 միավոր, Ռուսաստանը՝ 11 եւ Չինաստանը՝ 10:
Եվս 2 տուր