Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հեռացել է, երբ լրագրողները հարցրել են ՌԴ-ից ներողություն խնդրելու մասին

analitik.am

Փարիզի գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռացել է, երբ լրագրողները նրան հարցրել են Սու - 24-ի կործանման համար ներողություն խնդրելու մասին:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանը հարցը լսելուց հետո, լուրջ դեմքի արտահայտությամբ հեռացել է՝ անպատաասխան թողնելով հարցը:

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում մեկնարկել է Կլիմայական հարցերով գագաթաժողով` համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ:

Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիայից ներողություն պահանջել:

Նույն շարքից