Հայաստան Քաղաքականություն 

Եվ իշխանությունը, և ընդդիմությունը այս նախագծով պատասխանատվություն է ձեռք բերում. Արման Սաղաթելյան

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ցանկացած քաղաքական ուժ պատասխանատվություն է կրելու հասարակության առջեւ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Կոտայքի մարզի Արզական համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Այո» քարոզող Արման Սաղաթելյանը:

«Եվ իշխանությունը, եւ ընդդիմությունը այս նախագծով պատասխանատվություն է ձեռք բերում: Կայուն մեծամասնությունը տարին առնվազն 3 անգամ հաշվետվություն է ներկայացնելու: Ընդդիմությունն էլ, որը նախկինում մասնակցում էր ընտրության, չէր հաղթում եւ եւս հինգ տարի քարկոծում եւ հայհոյում էր, այսօր ստանում է հնարավորություն, պատասխանատվություն»,- ասել է նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը կպարտադրի իշխանությանն ու ընդդիմությանը միասին աշխատել, զիջումների գնալ եւ երկրի համար անել ամեն հնարավորը:

Նույն շարքից