Հասարակություն 

Շարունակվում է համագործակցությունը մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը դպրոցահասակ երեխաների, մանկավարժների և աշխատակազմի համապատասխան բաժինների պատասխանատուների ուղեկցությամբ հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ և հ.6 միջնակարգ դպրոցներում: Համատեղ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց գիտելիքները Արցախյան ազատամարտի, ԵԿՄ կառույցի և նրա կազմում գործող «Պատանի երկրապահ» ակումբների գործունեության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԿՄ Սևանի տարածքային բաժանմունքի նախագահ Սամվել Գևորգյանը:

Այցելություն է իրականացվել նաև Սևանի պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ պատմության թանգարան, որտեղ աշակերտներին ներկայացվել են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի առանձնահատկությունները:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից Սևանի հ.6 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին նվիրաբերվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն շարքից