Հասարակություն 

Ոստիկանությունում oպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

analitik.am

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան այսօր անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ:

Այս մասին ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:

Միևնույն ժամանակ,  ոստիկանության պետը մտահոգություն հայտնեց հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչեց բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ տվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման  ուղղությունների վերաբերյալ»:

Նույն շարքից