Փարիզի ահաբեկչությունների պատճառով ԱՄՆ-ը խստացնում է երկիր առանց վիզայի մուտքի ծրագրի պայմանները: Այս մասին ասված է նոյեմբերի 30-ին Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, գրում է gazeta.ru-ն:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների և շարունակվող սպառնալիքների հետ կապված՝ Միացյալ Նահանգները լրջորեն խստացնում է առանց վիզայի մուտքի ծրագիրը»,- նշված է հաղորդագրությունում: