Հասարակություն 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ դԴժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Սեւան քաղաքներում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից