Հասարակություն 

Մակեդոնիան Հունաստանի հետ սահմանին կառուցել է 10 կմ-անոց պատնեշ

Մակեդոնիայի ազգային բանակը, որը ներգրավված է Հունաստանի հետ սահմանին ինժեներա-պաշտպանական արգելապատնեշի կառուցմանը, արդեն տեղադրել է ծրագրված 50 կմ երկարությամբ պատնեշի մոտ 10 կմ-ը: Այս մասին հայտնում է մակեդոնական Lokalno առցանց պորտալը:

Հաղորդվում է, որ պատնեշի կառուցումը կավարտվի 10 օրից: Հատուկ շինություններ կառուցվում են այն մասերում, որոնք ոստիկանական վերահսկողության բացակայության հետ կապված՝ անօրինական ներգաղթյալներն օգտագործում են այդ երկրի տարածք անօրինական մուտքի համար:

Մակեդոնիայի իշխանություններն ավելի վաղ որոշում են ընդունել երկրի տարածք թողնել միայն այն երկրներից ներգաղթածներին, որտեղ ռազմական հակամարտություններ են: Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից չգնացած փախստականները դասվում են «տնտեսական ներգաղթյալների» կատեգորիային և արտաքսվում են:

Նույն շարքից