Չիլիի ափ են նետվել միաժամանակ սատկած 337 կետեր: National Geographik-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են տեղի գիտնականներին:
Թե ինչու են հարավամերիկյան երկրի ափ նետվել այդպիսի քանակությամբ ծովային կաթնասուններ՝ հայտնի չէ: Կետերի մարմինները հայտնաբերվել են Պատագոնիայի հեռավոր ափերից մեկում, այդ պատճառով էլ կենդանիների ոչնչացման մասին երկար ժամանակ հայտնի չի եղել:
Այժմ գիտնականները լուսանկարել են կետերի 305 լեշ և 32 կմախք: