Հասարակություն 

Գերմանիայում մահմեդականների թիվը կտրուկ աճել է

Անցած ամիսներին Գերմանիայում մուսուլմանների թիվն աճել է մոտ 1/4-ով։ Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհրդին։ Մուսուլմանների թվի մեծացումը տեղի է ունեցել երկիր փախստականների մեծ հոսքի հաշվին։

Միևնույն ժամանակ մուսուլմանների թվի մեծացումը պետք է նպաստի գերմանացիների մոտ իսլամի մասին պատկերացումների փոփոխմանը՝ հայտարարել է Կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազիեկը։ Նա, սակայն, ընդգծել է, որ բոլոր փոխարկումները պետք է տեղի ունենան օրենքի հետ խիստ համապատասխանությամբ։

Մազիեկը նախազգուշացում է արել փախստականների մեծ թվի չկանոնակարգված ընդունման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ համաձայն գերմանական Սահմանադրության դրույթների և գերմանացիների պատմական պատասխանատվության՝ բարոյական տեսանկյունից չի կարելի սահման դնել քաղաքական ապաստան հայցողների թվի վրա, չնայած տեխնիկական տեսանկյունից դա անխուսափելի է. թույլատրելի վերին շեմը շուտով կլրանա։

Նույն շարքից