Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Իրան կայցելի 2016 թվականի առաջին եռամսյակում։ Այդ մասին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը։
Նախարարը հավելել է, որ պատրաստվում է զբոսաշրջության ու նավարկության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և Ցիպրասի առաջիկա այցի կապակցությամբ կազմվելու է գործողությունների համատեղ համալիր։
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կոտզիասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանն ունի հարուստ ռեսուրսներ։ Ալլահը նրան տվել է նավթ և գազ։ Եվ մեր սեփական աստվածները մեզ հին ժամանակներից տվել են նավարկություն։ Մեր երկու տնտեսությունները շատ ոլորտներում լրացնում են միմյանց»։