Քաղաքական Միջազգային 

Արգենտինան վերսկսել է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման աշխատանքը

Արգենտինայի Ռիո Նեգրո նահանգում տեղակայված գործարանը վերսկսել է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման աշխատանքը՝ հայտնում է TASS-ը:

«Այս գործարանի օգնությամբ մի քանի ամիս հետո մենք կարտադրենք մեր սեփական վառելիքը»,- տեխնոլոգիական կենտրոնի վերաթողարկման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները:

Նրա խոսքով՝ գործարանում կկիրառվի ուրանի հարստացման նոր լազերային տեխնոլոգիա: Նախագահն ընդգծել է, որ ստացված վառելիքը կկիրառվի բացառապես խաղաղ նպատակներով:

Գործարանը հարստացված ուրան կմատակարարի Արգենտինայի 3 գործող ԱԷԿ-ներ, ինչպես նաև ԱԷԿ-ի նախագծվող 3 բլոկներ և 13 բժշկական կենտրոններ:

Ռիո Նեգրոյի գործարանը շահագործման է հանձնվել 1980-ական թվականներին, սակայն 90-ականներից կանգնեցվել է: 2010 թվականին գործարանի մոդեռնիզացման հիմնական աշխատանքները ավարտվել են: Գործարանում կատարվել է $25,8 միլիոնի ներդրում:

Նույն շարքից