Հասարակություն 

Ռուսաստանը $ 25 մլրդ վարկ կտրամադրի Եգիպտոսին

Ռուսաստանը 25 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Եգիպտոսին` ատոմակայանի կառուցման համար:

Russia Today-ը հայտնում է, որ վարկը կտրվի այս տարվա սկզբին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում: Ընդ որում` նշված գումարով կփակվեն ատոմակայանի շինարարության ծախսերի 85 տոկոսը: Մնացած 15 տոկոսը հոգալու է Եգիպտոսը:

Կահիրեից 130 կմ հարավ` Դաբաայում, կառուցվելիք այս ատոմակայանը կլինի առաջին ատոմակայանը Եգիպտոսում, ինչպես նաև` ամենամեծ համատեղ նախագիծը Եգիպտոսի ու Ռուսաստանի միջև: Ռուսաստանը նաև գիտական և անձնակազմով աջակցություն կցուցաբերի:

Եգիպտոսը վարկը կմարի 22 տարի անց` սկսած 2029-ից:

Նույն շարքից