Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար։
Այդ մասին գրել է բրիտանական The Guardian թերթը։ Վերջինիս հաղորդմամբ՝ թուրք գործարարները նավթի մաքսանանենգությամբ զբաղվողների հետ կնքել են մեծ թվով համաձայնագրեր, և ԴԱԻՇ-ը նավթի վաճառքից ամեն շաբաթ Թուրքիայից ստացել է 10 միլիոն դոլար։
Թերթը գրել է, որ Սիրիայի իշխանությունները նույնպես նավթ են գնել ԴԱԻՇ-ից, սակայն վերջինիս ամենամեծ գնորդը եղել է Թուրքիան։