Եթե Ռուսաստանը դադարի բնական գազ մատակարարել Թուրքիային, ապա Անկարան կմեծացնի գազի գնումն Ադրբեջանից և Իրանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը՝ փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ բացառված չէ, որ Անկարան կարող է քննարկել նաև Թուրքիա հեղուկացված գազի հավելյալ մատակարարումների հարցը։
Ռուսաստանին է բաժին ընկնում Թուրքիայի կողմից ներկրվող գազի 50 տոկոսը։