Հայաստան Քաղաքական 

Դեպի նոր սահմանադրություն անցումը պետք է լինի կանոնակարգված, ոչ թե ցնցումային. Արծվիկ Մինասյան

Սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերում են պետության հիմնասյուներին՝ սահմանադրական կարգի հիմունքներին, մասնավորապես մարդու իրավունքների բաժիններին, ուժի մեջ են մտնելու հրապարակումից անմիջապես հետո:

Այս մասին այսօր «Այո և ոչ» հեռուստանախագծի 19-րդ օրվա նախագծի ժամանակ հայտնեց «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այսինքն, եթե դեկտեմբերի 6-ին անցնի նոր սահմանադրությունը ու հրապարակվի, հաջորդ օրից այս բաժինները ուժի մեջ են մտնում: Խորհրդարանական ընտրություններից հետո մինչև 2018թ-ը նախագահն է կազմելու կառավարությունը և նշանակելու վարչապետին, որը 11 ամիս անց պետք է հրաժարական տա: Դեպի նոր սահմանադրություն անցումը պետք է լինի կանոնակարգված, ոչ թե ցնցումային»,- ասաց նա։

Նույն շարքից